Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«VISION»- ի հետ` XXI դար

«VISION»- ի հետ` XXI դար

Ժամանակակից մարդու առողջությունը վատացնող բազմաթիվ պատճառներից` շրջակա միջավայր, սթրեսներ, վնասակար սովորություններ, էլեկտրամագնիսական ճառագայթում, ամենաքայքայիչ ազդեցությունը թողնում է սխալ սնունդը: Սրա հետ են կապված հիվանդությունների  70%-ը: 

 

Սնունդը կյանքի հիմքն է, երկարակեցությունն ու աշխատունակությունը, արտաքին տեսքն ու ակտիվությունը որոշող գլխավոր գործոններից մեկը: Խնդիրը միայն բժշկական կամ հասարակական չէ, այլեւ` սոցիալական, ընդհանուր մշակութային, խնդիրը յուրաքանչյուրինս է. չէ՞ որ  ճիշտ սնվելը մարդու կյանքը երկարացնում է 25-30 տարով: 

 

Նոր գիտությունը, որն առաջացել է թերապիայի եւ երկարակեցության միակցումից` նուտրիցիոլոգիան, զբաղվում է հենց սննդի որակյալ բաղադրության ուսումնասիրությամբ: Նուտրիցիոլոգների առաջարկությունը հանգում է հետեւյալին. սննդի հետ մեր օրաբաժնին ավելացնել այն բաղադրիչները, կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք մենք ինքներս չենք կարողանում ապահովել: Բաղադրիչները պետք է բավարարեն  օրգանիզմի օրական պահանջը, ունենան առավելագույնս հնարավոր բիոհասանելիություն, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է ունենան բնական ծագում: Հենց սա է սննդի կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) հայեցակարգը:  

 

Այսօր ԿԱՀ-ն օգտագործում է արտերկրի զարգացած պետությունների բնակչության 60-80%-ը:  ԱՊՀ երկրներում ԿԱՀ-երը նոր են ի հայտ
եկել. այսպես, Ռուսաստանում դրանք օգտագործում է բնակչության 14-17%-ը, Հայաստանում այդ ցուցանիշը չի գերազանցում 2%-ը, ինչը նշանակում է, որ մենք գտնվում ենք առողջ ապրելակերպի եւ ԿԱՀ-երի օգտագործման մշակույթի ձեւավորման ուղու սկզբնական փուլում: 

 

Շուրջ 10 տարի է, ինչ Հայաստանի շուկայում  ներկայացվել է Vision International People Group ընկերության արտադրանքը: Ընկերության մարտավարական հիմնական գործընկերը եվրոպական խոշորագույն Arkopharma (Ֆրանսիա) ֆիտոկոնցեռնն է:

 

 

ՌԲԳԱ ակադեմիկոս

Լեո Անտոնի Բոկերիա

 ՌԲԳԱ ակադեմիկոս 

Վ.Ա. Թութելյան 


 

Ընկերությունը մշակել է սառցամանրացման նորագույն եզակի մեթոդը, ինչը նշանակում է, որ հումքը մանրացվում է ցածր ջերմաստիճան ունեցող միջավայրում (-196oC), որը թույլ է տալիս պահպանել բույսերի բոլոր ակտիվ բաղադրիչների 97%-ը: Ինչպես նաեւ ընկերությունն առաջինն է սկսել ամբողջովին բուսական բաղադրիչներից դեղապատիճների պատրաստումը: 

   

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Վ.Ա. Թութելյան. «Ես կցանկանայի հատկապես նշել, որ Vision ընկերության ԿԱՀ-երը արժանի են ամենաբարձր գնահատականի, քանի որ արտադրվում են դեղագործական GMP բարձր չափանիշին համապատասխան: Բոլոր ԿԱՀ-երն անցել են յոթնամյա փորձարկում…Շնորհակալ եմ Ձեզ, գործունեության հիմնավորման նկատմամբ լուրջ վերաբերմունքի համար: Vision-ը միակ ընկերությունն է, որը ՌԴ Առողջապահության նախարարության,  Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի, ՌԲԳԱ սննդի ինստիտուտի հետ համատեղ մշակել եւ իրականացնում է  ծրագիր Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հովանու ներքո: Ոչ մի ընկերության ԱՀԿ-ն նման իրավունք չի տվել: Դուք առաջինն եք եւ ես դրա կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ»:    

 

Բակուլյովի անվան գիտական կենտրոնի տնօրեն, Ազգի առողջության լիգիայի նախագահ,  բժշկական գիտությունների դոկտոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Լեո Անտոնի Բոկերիա.«Առողջության խնդիրը, որի լուծմանն է նվիրված Vision-ի գործնեությունը, այժմ կարեւոր է, ինչպես երբեք: «Համառուսաստանյան Ազգի առողջության լիգիա» կազմակերպությունը ստեղծվել է գիտության, սպորտի եւ մշակույթի հայտնի մարդկանց նախաձեռնությամբ: Ես ուրախ եմ Vision ընկերության հետ համագործակցության համար, որ մենք միասին մասնակցում ենք բնակչության կյանքի որակի հետազոտության նոր ծրագրին»:  

             

Շատերին սիրելի դարձած Vision International People Group ընկերությունն իր արտադրանքի միջոցով հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն լուրջ հիվանդությունների կանխարգելում (հաճախ նաեւ համադրելով բուժման ավանդական մեթոդների հետ), այլեւ անընդհատ աշխատում է արդյունավետ եւ նպատակաուղղված ազդեցությամբ նորույթների ստեղծման վրա:

 

Հեղինակ. Ալեքսանդր Սուրենի Սարկիսյան Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ մանկաբույժ, Հեռ. 091 494 763, էլ.փոստ` [email protected]
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ